ԱՄԷ-ում ասել են, թե ինչի հետ է կապված ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը

https://arm.sputniknews.ru/20260429/ame-um-asel-en-te-inchi-het-e-kapvats-opek-ic-durs-galu-vorvoshumy-101537072.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56537175_0:0:1491:1118_1920x0_80_0_0_eb769081672c027eb534451b789974e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օպեկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նավթ

օպեկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նավթ

Բաժանորդագրվել

Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումն անմիջականորեն կապված է նաև լցանավերի անցման համար Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետ, ինչով սահմանափակվել է նավթի մատակարարումը շուկա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուխեյլ Ալ-Մազրուին։

Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ – ից:

«Եթե նայենք առաջարկի և պահանջարկի բալանսին, աշխարհում տիրող իրավիճակին, որտեղ գործում են սահմանափակումներ և փակ է Հորմուզի նեղուցը, ապա այդ գործոնները սահմանափակում են հում նավթի և վերջնական արտադրանքի հոսքը Պարսից ծոցից։ Այս իրավիճակում անհրաժեշտ է գործել և կիրառել նախորդներից տարբերվող ռազմավարություններ», – CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ալ Մազրուին։

Նախարարը նաև նշել է, որ ԱՄԷ-ն չի կարող և չի ցանկանում կարճ ժամկետով՝ «վաղը», ավելացնել նավթի արդյունահանումը, քանի որ, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրները, Հորմուզի նեղուցի փակման պատճառով բախվում են նույն սահմանափակումներին:

«Գոյություն ունի սահմանափակում և ռիսկ, որին պետք է ուշադրություն դարձնի ամբողջ աշխարհը, և դա Հորմուզի նեղուցի փակումն է։ Այն պետք է բացվի, անհրաժեշտ է ապահովել նավերի ազատ տեղաշարժը», – ընդգծել է նա։

Leave a comment