Երեւան: Մեդիամաքս: Բաքուն կարող է պաշտոնական որոշում կայացնել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների դադարեցման մասին՝ ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ վերջինիս կողմնակալ դիրքորոշման։
Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։
«Ադրբեջանը, որն ավելի վաղ արդեն փաստացի կասեցրել էր շփումները Եվրոպական խորհրդարանի հետ, դիտարկում է հարաբերությունների ամբողջական խզման տարբերակը։ Ներկայում այս հարցը քննարկման փուլում է։
Եվրոպական խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձեւի նախագիծը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք ներառում են անհիմն մեղադրանքներ եւ պահանջներ Ադրբեջանի հասցեին», – նշում է Trend-ը: