Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ

Բաքուն կարող է պաշտոնական որոշում ընդունել դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ իր կողմնակալ դիրքորոշման։

Այս մասին իշխանամերձ  ադրբեջանական Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նշվում է, որ Ադրբեջանը, որը նախկինում  արդեն փաստացի կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ, քննարկում է կապերը լիովին խզելու հարցը։ Այս հարցն այժմ քննարկման փուլում է։

Հաղորդվում է, որ Եվրախորհրդարան ներկայացված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի նախագիծը, չնայած հայտարարված աջակցության բնույթիբ, իբրև թե պարունակում է մի քանի դրույթներ, որոնք «անհիմն մեղադրանքներ և պահանջներ են առաջադրում Ադրբեջանին»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment