https://arm.sputniknews.ru/20260429/3-pahanj-haj-gerineric-7i-yntaniqnery-dimel-en-maki-ashkhatanqajin-khmbin-101535515.html
3 պահանջ. հայ գերիներից 7–ի ընտանիքները դիմել են ՄԱԿ–ի աշխատանքային խմբին
3 պահանջ. հայ գերիներից 7–ի ընտանիքները դիմել են ՄԱԿ–ի աշխատանքային խմբին
Sputnik Արմենիա
Իրավաբանները նշել են` թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից 7–ը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման… 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T15:02+0400
2026-04-29T15:02+0400
2026-04-29T15:03+0400
ադրբեջան
հայ
գերի
արցախ
դավիթ բաբայան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դավիթ իշխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89649629_0:59:1000:622_1920x0_80_0_0_8404b84196a72104d097663a7184c25c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներից 7–ի ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին` պահանջելով անհապաղ ազատ արձակում և դատապարտելով Ադրբեջանի կամայական դատավճիռները։ Այս մասին հայտնում է «Արցախի միությունը»։ Իրավաբանները դիմումը ներկայացրել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նրանց պահանջում են չեղարկել գերիների նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ։«Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին, և աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար»,– ասված է հայտարարությունում։Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում գերիների իրավունքների պաշտպանությունը ներպետական մակարդակում գործնականում անհնար է։Դիմումատուները ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝Իրավաբանները ՄԱԿ-ի աշխատանքային խմբից պահանջում են՝Դիմումը ներկայացրել են հայ և միջազգային փաստաբաններ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև եվրոպական և լատինաամերիկյան իրավաբաններ։Դիմումատուներն ընդգծել են, որ խնդիրը ոչ միայն առանձին անձանց իրավունքների խախտումն է, այլև միջազգային իրավունքի համակարգային անտեսումը, որը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրությունից։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89649629_47:0:954:680_1920x0_80_0_0_ff6e84b5283dc3a2b9767d52ef39db68.jpg.webp
ադրբեջան, հայ, գերի, արցախ, դավիթ բաբայան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դավիթ իշխանյան
ադրբեջան, հայ, գերի, արցախ, դավիթ բաբայան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դավիթ իշխանյան
Իրավաբանները նշել են` թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից 7–ը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին։
Խոսքը Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և քաղաքացիական անձինք Մադաթ Բաբայանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի մասին է։ Նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո։
Իրավաբանները դիմումը ներկայացրել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նրանց պահանջում են չեղարկել գերիների նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ։
«Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին, և աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար»,– ասված է հայտարարությունում։
Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում գերիների իրավունքների պաշտպանությունը ներպետական մակարդակում գործնականում անհնար է։
Դիմումատուները ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝
Իրավաբանները ՄԱԿ-ի աշխատանքային խմբից պահանջում են՝
Դիմումը ներկայացրել են հայ և միջազգային փաստաբաններ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև եվրոպական և լատինաամերիկյան իրավաբաններ։
Դիմումատուներն ընդգծել են, որ խնդիրը ոչ միայն առանձին անձանց իրավունքների խախտումն է, այլև միջազգային իրավունքի համակարգային անտեսումը, որը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրությունից։