Meta-ն տվյալների կենտրոնները կապահովի տիեզերքից ստացվող էներգիայով

Meta-ն Overview Energy-ի հետ ստորագրել է իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրը՝ տիեզերքից ստացվող արևային էներգիայի հիման վրա գեներացնող հզորությունների պահեստավորման վերաբերյալ։

Overview-ի արբանյակները կկուտակեն արևային էներգիան և այն ինֆրակարմիր ճառագայթման տեսքով կուղարկեն Երկրի վրա գտնվող արևային էլեկտրակայաններին, որտեղ այն կվերածվի էլեկտրաէներգիայի՝ օրվա ցանկացած ժամի։ Նման ճառագայթումը անտեսանելի է, արևի լույսի համեմատ ավելի քիչ ինտենսիվ է և անվտանգ է մարդկանց, կենդանիների և օդային տրանսպորտային միջոցների համար։

Համաձայնագրի շրջանակում Meta-ն կստանա վաղ հասանելիություն մինչև 1 ԳՎտ հզորությունների ծավալով։ Համակարգը կապահովի «մոդուլային մասշտաբայնացում» ընկերության ԱԲ ենթակառուցվածքի համար:

Համակարգի առաջին ուղեծրային ցուցադրությունը նախատեսված է 2028 թվականին, իսկ արդյունաբերական շահագործման մեկնարկը կտրվի 2030 թվականին։

Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment