Լուրեր |
Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 0,2%-ով։
Չորեքշաբթի առավոտյան գրանցված աճից հետո եվրոպական բաժնետոմսերը սկսել են նվազել՝ ներդրողների կողմից եռամսյակային հաշվետվությունների նոր ալիքի և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի գնահատման ֆոնին։
Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 0,2%-ով։
Առավել մեծ անկում են գրանցել St James’s Place-ի բաժնետոմսերը՝ 5,9%-ով, Aeroports de Paris-ը՝ 5,2%-ով, ինչպես նաև Avanza Bank Holding-ը՝ 4,4%-ով։
Խոշոր եվրոպական ինդեքսներից բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,5%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,3%-ով, մինչդեռ գերմանական DAX ինդեքսը ցուցադրել է 0,1% աճ։
Շուկայի անկումը պայմանավորված է ինչպես ֆինանսական հաշվետվությունների սպասումներով, այնպես էլ աշխարհաքաղաքական անորոշություններով։