ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՔՊ-ի համար Հարավային Կովկասի երաշխավորը Թուրքիան և Ադրբեջանն են։ Այս մասին ասաց նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Մեզ այսօր պարտադրում են խաղություն կամ պատերազմ ընտրությունը, որը եթե թարգմանենք հասկանալի լեզվով՝ նշանակում է կամ շարունակական միակմանի զիջումներկում, կամ՝ անվերջ առճակատում։ Տրամաբանությունը շատ պարզ է, որովհետև գործող իշխանությունները վերջնական եզրակացության են եկել, որ Կովկասի երաշխավորը դարձել են Թուրքիան և Ադրբեջանը, և եթե մենք ուզում ենք գոյատևել և պահպանվել, ապա պետք է ընդունենք նրանց պահանջներն ու հրահանգները։ Մենք մերժում ենք այս ընտրությունը, սա կեղծ ընտրություն է և առաջարկում ենք այլընտրանք մեր հասարակությանը, որը հիմնված է պատմական փորձի և գիտելիքի վրա, և այն կոչվում է զսպման խելամիտ քաղաքականություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ