Տիկի՛ն դատախազ, Բագրատ Սրբազանը ձեզ մի քանի հարց ունի. Գեղամ Մանուկյանը՝ Վարդապետյանին

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Դատախազը ներկայացնում էր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Տեղեկտավության ներկայացման ընթացքում նիստին ներկա պատգամավորները ներկայացնում էին իրենց հուզող հարցերը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը նիստի ընթացքում նշեց, որ Բագրատ սրբազանը մի քանի հարց ունի դատախազին և հերթով ներկայացրեց դրանք։

«2025 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազը Խորհրդարանի ամբիոնից և ապա Հանրային հեռուստատեսությամբ ասել է՝ «քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում՝ ձայնային համընկնումներ ստուգելու նպատակով»․

Արդյո՞ք այդ գաղտնալսումները փորձաքննության ենթարկվել են, թե՝ ոչ, արդյո՞ք կարող եք ասել դրանք մոնտաժվել են, թե՝ ոչ, քարոզչական նպատակներով կեղծված են, թե՝ ոչ։

Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է չի լսվում, չի՞ լսվում, քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտություն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե՞ իսկապես չի լսվում։

Ինչի՞ն է վերաբերում հանրային երկու հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու այդքան չարչկած արտահայտությունը, արդյո՞ք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու հանրայինով խոսել է նաև ձեր վարչապետը:

Հուսով եմ, որ այս անգամ քաջություն կունենաք ուղիղ և հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին և ինքներդ ձեզ կփորձեք ազատագրել կեղծիքի և ստի բեռից։ Եթե այս անգամ ևս հատուկ և ուղիղ բացատրություն չտրվի Գլխավոր դատախազի, հետո նաև Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերջապես կհաստատենքմ որ Դուք պարզապես կեղծիք գործած զրպարտիչ հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակահարմարության և հրահանգավորման պատճառով՝ 15 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակություն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել և չի հաջողվի»,- ասաց պատգամավորը՝ մեջբերելով Բագրատ Սրբազանի հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment