Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

29.04.2026 | 13:27

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակին և նրանց նկատմամբ իրականացվող հսկողությանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք նախարարությունը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ՝ հաշվի առնելով գերիների առողջական խնդիրները, նախարարը նշեց, որ բոլոր աշխատանքներն ընթանում են Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։

«Վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի և թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով մեր հայրենակիցների հարցերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են։ Այդ աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում կամ հապաղում»,- ընդգծել է Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության այցին, նախարարը ասաց, որ այդ մասին տեղեկատվություն չունի։ Նա նշեց, որ հարցը դուրս է իր լիազորությունների շրջանակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment