Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին

Քաղաքականություն

29.04.2026 | 13:39

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պերմի քաղաքային շրջանի «արդյունաբերական օբյեկտներից մեկին», ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին  հայտնել է Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը, գրում է Meduza-ն։

Նա ասել է, որ տուժածներ չկան, և աշխատողները տարհանվել են։ Մախոնինը չի նշել, թե որ վայրի մասին  է խոսքը։ Տեղական տելեգրամ ալիքներին հղում անելով՝ Astra-ն հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը թռչում էին Պերմի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հաղորդում է «Պերմ» գծային արտադրության  կայանում («Տրանսնեֆտի» օբյեկտ) հրդեհի մասին։ Այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը լույս ապրիլի 29-ի գիշերը նաև հարձակվել են Օրենբուրգի մարզի վրա, հայտնում է  տարածաշրջանի ղեկավար  Եվգենի Սոլնցևը։ Նա ասել է, որ թիրախավորվել են մի քանի արդյունաբերական օբյեկտներ, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ Astra-ի վերլուծության համաձայն՝ հարձակման է ենթարկվել Օրսկի «Օրսկնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լույս ապրիլի 29-ի գիշերը խոցել կամ որսացել են ուկրաինական 98 անօդաչու թռչող սարքեր։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment