Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել

Այսօր Թեհրանից Երևան երկու չվերթ է չեղարկվել։ Factor.am-ը այս մասին տեղեկանում է  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակից։

Փետրվարի 3-ին ժամը 14:45-ին և 16:35-ին նախատեսված էին «Fly Kish» և «Armenia airways» ավիաընկերությունների Թեհրան-Երևան չվերթները:

«Fly Kish» և «Armenia airways» ավիաընկերությունների Երևան-Թեհրան չվերթները ևս չեղարկվել են։

Ժամը 18:45-ին սպասվող Caspian Airlines-ի չվերթը, ըստ այս պահին կայքում առկա տեղեկատվության, կթռչի ժամանակին։

Անի Թամրազյան

 

 

Leave a comment