Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը

Քաղաքականություն

29.04.2026 | 12:59

«Այսօր կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապի և խաղաղության համար։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպել են Կարսում՝ Թուրքիայում, որպեսզի հայտարարեն Կարս-Գյումրի երկաթուղու վերանորոգման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին,  կենսականորեն կարևոր առևտրային և տարանցիկ կապ, որը տարածաշրջանը միավորել էր ավելի քան մեկ դար, մինչև վերջին գնացքը հատեց Թուրքիա-Հայաստան սահմանը 1993 թվականի հուլիսին»։

Այս մասին X-ի իր էջում գրել է  Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ անդրադառնալով  Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով կայացած ՀՀ-Թուրքիա հանդիպմանը։

Նա նշել է, որ այս առաջընթացն արտացոլում է TRIPP-ի  և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի կողմից առաջ մղված տեսլականը, որը հյուընկալել էր ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը: Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- հայտարարել է Բարաքը:

Հավելենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment