Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի երիտասարդական ԱԱ 2029-ը

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ-ի երիտասարդական ԱԱ 2029-ը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստում։Նշվում է, որ մրցաշարը հյուրընկալելու Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը ճանաչվել է հաղթող։Հայաստանյան խաղերը նախատեսվում է անցկացնել Երևանում, Վանաձորում և Իջևանում։

Սա կլինի տարածաշրջանի համար կարևոր սպորտային իրադարձություն, որը կարող է խթանել ինչպես ֆուտբոլի զարգացումը, այնպես էլ զբոսաշրջությունը։

Կարդալ ավելին

Leave a comment