Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան

Քաղաքականություն

29.04.2026 | 11:13

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը ժամանել  է Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրա ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ադրբեջանական պատվիրակության այցից ու օրակարգից այլ մանրամասներ չեն ներկայացվում։ Հայկական կողմը ևս դեռ տեղեկություններ չի հաղորդել։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

Leave a comment