Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան

Իրանը չի հանձնվի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, և բանակցություններ չի վարի ճնշման ներքո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Կահիրեում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։

«Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ը մեզ հետ խոսի ուժի դիրքերից։ Իրանը երբեք չի հանձնվի և բանակցություններ չի վարի ճնշման և նոր հարձակումների սպառնալիքների ներքո»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Wall Street Journal թերթի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին հանձնարարել է մշակել Իրանի երկարատև շրջափակման ծրագիր:

Leave a comment