ՀՕՊ-ը գիշերը մոտ 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի շրջանների վրա

https://arm.sputniknews.ru/20260429/hop-y-gishery-mvot-100-ukrainakan-anodachu-trchvogh-sarq-e-khvocel-rusastani-shrjanneri-vra-101522323.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94018556_134:0:2865:2048_1920x0_80_0_0_bdb64f69e944149377d4efaf51ec52be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակաօդային պաշտպանություն (հօպ), ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

հակաօդային պաշտպանություն (հօպ), ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա որսացել և ոչնչացրել են մոտ 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշեր՝ ապրիլի 28-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ապրիլի 29-ին ժամը 7:00-ը, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 98 ուկրաինական անօդաչու թռչող սարք Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության վրա», – նշել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment