Տուլայի մարզում 2,8 հազար քմ մակերեսով պահեստ է այրվում

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Տուլայի մարզում 2,8 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստ է այրվում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ԱԻՆ–ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շչեկինո քաղաքի Պիրոգովի փողոցում։ Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների` կանչի վայր հասնելուն պես պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 2800 քմ մակերեսով պահեստային տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Leave a comment