ՀՀ իշխանությունը չգիտի` ինչպես լուծի տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260428/chgiten-inchpes-lutsen-tnajin-kalanqi-tak-gtnvvoghneri-qvearkutjan-harcy-hraparak-101477165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66059136_0:0:1601:1200_1920x0_80_0_0_38ccd36c6cee55ae2c2beb9e25ce1c5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տնային կալանք, աժ (ազգային ժողով), ընտրություններ, քվեարկություն

հայաստան, տնային կալանք, աժ (ազգային ժողով), ընտրություններ, քվեարկություն

Բաժանորդագրվել

ՔԿՀ-ներում գտնվող և ընտրության իրավունք ունեցող անձանց համար ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփերով կայցելի նրանց։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունում դեռ չգիտեն ինչպես լուծել տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը հարցում է ուղարկել գերատեսչություն, որպեսզի պարզի տնային կալանքի տակ գտնվող շուրջ 1000 քաղաքացու քվեարկության ընթացակարգը։ Նախարարությունից հայտնել են, որ այս հարցի շուրջ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։

«Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»,- պատասխանել են թերթին։

Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ 2 տարբերակ է քննարկվում` ՆԳՆ աշխատակիցները տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր, կամ ԿԸՀ–ն շրջիկ քվեատուփով այցելի նրանց, վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։

Ինչ վերաբերում է կալանավայրերում գտնող անձանց, որոնք ընտրելու իրավունք ունեն, ապա հունիսի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները շրջիկ քվեատուփով կայցելեն ՔԿՀ-ներ, որտեղ ընտրատեղամասեր են բացվելու։ Հենց այնտեղ էլ ՀՀ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկությանը։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2022 թվականից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։

Հիշեցնենք` ՀՀ–ում ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ՀՀ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից։

Leave a comment