Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին

Քաղաքականություն

28.04.2026 | 15:28

Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող այլ երկրներին գործողություններ «թելադրել», մինչ Վաշինգտոնը քննարկում է Թեհրանի նոր առաջարկը Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի վերաբերյալ, գրում է France 24-ը։

«Միացյալ Նահանգներն այլևս այն դիրքում չէ, որ իր քաղաքականությունը թելադրի անկախ երկրներին»,- ասել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Թալեի-Նիկը՝ հավելելով, որ Վաշինգտոնը «կհամաձայնվի, որ պետք է հրաժարվի իր անօրինական և ոչ ռացիոնալ պահանջներից»։

Բացի այդ, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Թալեի-Նիկը հայտարարել է, որ Իրանը «պատրաստ է կիսվել իր պաշտպանական ռազմական կարողություններով անկախ երկրների, մասնավորապես ՇՀԿ անդամ պետությունների հետ»։

«Մենք պատրաստ ենք կիսվել Ամերիկային հաղթելու մեր փորձով կազմակերպության մյուս անդամների հետ»,- ասել է նա։

Axios-ը հաղորդել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հրադադարի նոր առաջարկ։

Աղբյուրների հաղորդմամբ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի վերջին առաջարկից, ինչը մարում է էներգամատակարարումը խաթարած, գնաճը խթանած և հազարավոր մարդկանց կյանք խլած հակամարտության կարգավորման հույսերը։

Leave a comment