ԱՄՆ–ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

https://arm.sputniknews.ru/20260428/amnn-yndlajnel-e-irani-dem-patzhamijvocnery-101516773.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a03c33acbd74bd5e44c724b0e830c99e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, մերձավոր արևելք, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, մերձավոր արևելք, բանակցություններ

Բաժանորդագրվել

Պատժամիջոցներ են սահմանվել 17 ֆիզիկական անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել 17 ֆիզիկական անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը չինական են։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա՝ փորձելով հասնել իր պահանջների կատարմանը, եթե Իսլամական Հանրապետությունը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ։

ԵՄ–ն ուզում է Հորմուզի նեղուցի պատճառով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ․ Կալաս

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ պատժամիջոցները սահմանվել են այն ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների դեմ, որոնք, իբր, «համակարգում են Իրանի ստվերային բանկային ճարտարապետությունը»։

«Այդ ցանցերը թույլ են տալիս Իրանի զինված ուժերին, այդ թվում՝ ԻՀՊԿ-ին, մուտք գործել միջազգային ֆինանսական համակարգ՝ նավթի ապօրինի վաճառքի դիմաց վճարումներ ստանալու, հրթիռների և այլ սպառազինությունների համար զգայուն բաղադրիչներ ձեռք բերելու, ինչպես նաև Իրանի ահաբեկչական պրոքսիներին միջոցներ փոխանցելու համար»,-պնդում են գերատեսչությունում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ: Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին: Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, բայց ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների շրջափակում սկսեց։

Շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը:

Սպիտակ տունը 30 օրով հանել է իրանական նավթի գնման պատժամիջոցները

Leave a comment