ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ջրային ու տրանսպորտային ոլորտների նախագծերը, ինչպես նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնրի նախարարությունից։

«Նախարարը ողջունել և կարևորել է ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որը մեծապես ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ծրագրին, ջրային և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Խոսվել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրից, որը գործնականում արդեն աշխատում է։ Քննարկվել է այդ մոդելը այլ մարզերում ներդնելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment