Փարիզում բացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրը

Բաժանորդագրվել

Մինչ այս Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենքը 1995 թվականին պայմանագրով էր տրամադրվել: Այն սեփականության իրավունքով չէր պատկանում ՀՀ-ին, սակայն օգտագործվում էր անհատույց:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Փարիզում բացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳՆ–ի հրապարակած տեսանյութում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոելը։

Ավելի վաղ Միրզոյանը տեսանյութով ցույց էր տվել դեսպանության նոր շենքը, որի վերանորոգումը սկսվել էր 2025–ի դեկտեմբերին։

Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը 23 միլիոն եվրոյով շենք է ձեռք բերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության համար։

Շենքը ժամանակին եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ (1974-1981) Վալերի Ժիսկար դ’Էստենի կեցավայրը։

Հավելենք, որ մինչ այս Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենքը 1995 թվականին պայմանագրով էր տրամադրվել: Այն սեփականության իրավունքով չէր պատկանում ՀՀ-ին, սակայն օգտագործվում էր անհատույց:

Leave a comment