Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 3-ին` ժամը 03։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։

Leave a comment