Գիտնականները հայտնել են Արեգակի վրա երեք հաջորդական հզոր բռնկումների մասին

Բաժանորդագրվել

Նախօրեին Արեգակի վրա տեղի էր ունեցել 16 սովորական և երկու հզոր բռնկում:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երեք հզոր՝ M դասի բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա այսօր օրվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ բռնկումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 15.23-ին, 16.53-ին և 17.07-ին: Դրանց տրվել է համապատասխանաբար M1.03, M1.58 և M1.11 բալ։ Մինչ այդ՝ ապրիլի 28-ի կեսգիշերից սկսած, տեղի էր ունեցել C դասի 12 սովորական բռնկում։

Նախօրեին Արեգակի վրա գրանցվել էր 16 սովորական և երկու հզոր բռնկում։

Leave a comment