Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում. 2025–ի տվյալներ

https://arm.sputniknews.ru/20260428/mek-shnchi-hashvvov-hnan-hajastanum-ev-hetkhvorhrdajin-ajl-erkrnerum-2025i-tvjalner-101487018.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101487384_105:0:1306:901_1920x0_80_0_0_2d5d6b5524fe447f5eae0de40f23d4e9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), դոլար, ռուսաստան, ինֆոգրաֆիկա, инфографика

հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), դոլար, ռուսաստան, ինֆոգրաֆիկա, инфографика

Բաժանորդագրվել

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է ավելի քան 9,5 հազար դոլար։ Հայաստանում և ԱՄՆ–ում 1 դոլարի գնողունակությանը հավասարեցված հաշվարկով այդ ցուցանիշը կազմել է մոտ 24,9 հազար դոլար։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշով Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում (բացի Բալթյան երկրներից) 6–րդ տեղում է: Այդ մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները։

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն 2025 թվականին կազմել է 9 521 դոլար, ինչը 11,2%–ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Առաջին տեղում Ռուսաստանն է (17 972 դոլար), որին հաջորդում են Ղազախստանը (14 855 դոլար) և Թուրքմենստանը (11 587 դոլար), Վրաստանը 4–րդն է (10 346 դոլար), Ադրբեջանը՝ 8–րդը (7 322 դոլար)։

Հայաստանը 6–րդ տեղում է նաև գնողունակության համարժեքությամբ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով (Ռուսաստանն առաջատարն է նաև այս ցուցակում՝ ավելի քան 50 հազար դոլար ցուցանիշով)։

ԱՄՀ–ն այս վերահաշվարկն անում է՝ համեմատելով, թե նույն քանակի դոլարով ինչ կարելի է գնել ԱՄՆ–ում և այլ երկրներում:

ԱՄՀ–ի գնահատմամբ` հետխորհրդային երկրներում իրական ՀՆԱ–ն 2,5–3,5 անգամ բարձր է, քան անվանական ՀՆԱ–ն (ոչ այնքան բարձր աշխատավարձերի հաշվին տեղական ապրանքների և ծառայությունների գներն այստեղ ավելի ցածր են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ–ում):

Հայաստանում այդ գործակիցը 2,6 է, և 2025 թվականի ՀՆԱ–ն նշված վերահաշվարկով կազմել է 24 871 դոլար։ Այլ կերպ ասած` ունենալով նշված 9 521 դոլարը` Հայաստանում կարելի է ձեռք բերել ապրանքների և ծառայությունների այնպիսի ծավալ, որը ԱՄՆ–ում (միջին հաշվով) կարժենար գրեթե 25 հազար դոլար։

Leave a comment