ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանում էր. ի՞նչ է քննարկվել

Բաժանորդագրվել

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ու Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Երկու պաշտոնյաների առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

«Զրուցակիցները ամփոփել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,– նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստան է մեկնել ապրիլի 27-ին պաշտոնական այցով։

Leave a comment