ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից


ԱՄԷ-ն որոշում է կայացրել դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից: Դա ինքնիշխան որոշում է՝ հիմնված ԱՄԷ-ի երկարաժամկետ ռազմավարական և տնտեսական ռազմավարության վրա՝ ասված է ԱՄԷ էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ:


Նախարարությունից կարծիք են հայտնել, որ դա էական ազդեցություն չի ունենա նավթի շուկայի վրա: Նշվում է, որ ՕՊԵԿ-ում գտնվելու ընթացքում ԱՄԷ-ն մեծ ներդրում է ունեցել կազմակերպության գործունեության մեջ՝ «ի շահ բոլորի»:


Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից:


Ներկայումս կազմակերպությանն անդամակցում է 13 երկիր: ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու հետևանքներն, ըստ լրատվամիջոցների, կքննարկվեն հունիսին՝ դաշինքի անդամ երկրների հանդիպմանը:

Դիտումների քանակ2

Leave a comment