ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Լոռու մարզի Տաշիր քաղաքում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է ոչ միայն քաղաքի, այլև հարակից համայնքների բնակիչների կյանքը։
1978 թվականին կառուցված կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները Կարապետյանների ընտանիքի ջանքերով սկսվեցին 2017 թվականին։ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։
Մշակույթի կենտրոնում ընթերցասերներին միավորում է գրադարանը, տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում, կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ շախմատի ակադեմիայի դասարան։
Մանրամասները` տեսանյութում։
_00_ՄԱ