https://arm.sputniknews.ru/20260428/trampy-neghsrtel-e-melanjaji-masin-katakic-na-kvoch-e-arel-ashkhatanqic-azatel-haghvordavarin-101498464.html
Թրամփը նեղսրտել է Մելանյայի մասին կատակից. նա կոչ է արել աշխատանքից ազատել հաղորդավարին
Թրամփը նեղսրտել է Մելանյայի մասին կատակից. նա կոչ է արել աշխատանքից ազատել հաղորդավարին
Sputnik Արմենիա
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ հաղորդավարը չափն անցել է։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T15:27+0400
2026-04-28T15:27+0400
2026-04-28T15:30+0400
ամն
դոնալդ թրամփ
մելանյա թրամփ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101494793_1:0:1164:654_1920x0_80_0_0_ded6a71b7443c3ff9c55b4243de8b6b5.jpg.webp
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին հեռացնել «Disney» ընկերությունից և ABC հեռուստաալիքից. Քիմելին «Washington Hilton» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցած միջադեպից առաջ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին համեմատել է այրու հետ:Ապրիլի 26-ին «Washington Hilton» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ էին հնչել։ Միջոցառմանը ներկա էր եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Միջոցառումից մի քանի օր առաջ Քիմելը ԱՄՆ առաջին տիկնոջը համեմատել է ժառանգությանը սպասող այրու հետ։ Մելանյա Թրամփը ABC հեռուստաալիքից պահանջել է արձագանքել տեղի ունեցածին և միջոցներ ձեռնարկել Քիմելի դեմ:Քիմելն իր հերթին հայտարարել է, որ իր կատակը ոչ մի կապ չի ունեցել Թրամփի դեմ մահափորձի հետ։«Դա ակնհայտ կատակ էր նրանց տարիքային տարբերության և այն ուրախ արտահայտության մասին, որը մենք տեսնում ենք նրա (Մելանյա Թրամփի. խմբ) դեմքին ամեն անգամ, երբ նրանք միասին են», – բացատրել է Քիմելը երեկվա իր հումորային շոուի ժամանակ:Հիշեցնենք` անցյալ տարվա սեպտեմբերին «Disney»-ին պատկանող ABC հեռուստաալիքը հայտարարեց, որ հեռուստահաղորդավար Քիմելին անորոշ ժամանակով հեռացնում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի մահվան կապակցությամբ Թրամփի արձագանքի մասին կատակից հետո: Սպիտակ տունը ողջունեց որոշումը՝ շոումենին անվանելով «հիվանդ այլասերված», իսկ Թրամփը սոցցանցում գրեց, որ դա հիանալի նորություն է Ամերիկայի համար՝ հավելելով, որ Քիմելը տաղանդ չունի։ Ավելի ուշ «Disney» ընկերությունը հայտարարեց Քիմելի շոուի վերսկսման մասին։
ամն
2026
Լուրեր
am_HY
Трамп обозлился на телеведущего за шутку про вдовство его жены.
Sputnik Արմենիա
Трамп обозлился на телеведущего за шутку про вдовство его жены.
2026-04-28T15:27+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101494793_158:0:1030:654_1920x0_80_0_0_2f9d7ec4cf0f359c0e514d94ba838005.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, մելանյա թրամփ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ամն, դոնալդ թրամփ, մելանյա թրամփ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ հաղորդավարը չափն անցել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելին հեռացնել «Disney» ընկերությունից և ABC հեռուստաալիքից. Քիմելին «Washington Hilton» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցած միջադեպից առաջ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին համեմատել է այրու հետ:
Միջոցառումից մի քանի օր առաջ Քիմելը ԱՄՆ առաջին տիկնոջը համեմատել է ժառանգությանը սպասող այրու հետ։ Մելանյա Թրամփը ABC հեռուստաալիքից պահանջել է արձագանքել տեղի ունեցածին և միջոցներ ձեռնարկել Քիմելի դեմ:
«Ջիմի Քիմելն իր շոուում իսկապես ցնցող հայտարարություն արեց… Մեկ օր անց ինչ-որ զինված խելագար փորձեց ներխուժել Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի սենյակ:.. Նա այնտեղ էր շատ ակնհայտ և չարագուշակ պատճառով: Ես հասկանում եմ, թե ինչու են այդքան շատ մարդիկ վրդովվել Քիմելի դաժան բռնության կոչից:.. Դա անթույլատրելի է։ Ջիմի Քիմելին պետք է անհապաղ հեռացնել «Disney»–ից և ABC -ից», – «Truth Social» հարթակում գրել է Թրամփը:
Քիմելն իր հերթին հայտարարել է, որ իր կատակը ոչ մի կապ չի ունեցել Թրամփի դեմ մահափորձի հետ։
«Դա ակնհայտ կատակ էր նրանց տարիքային տարբերության և այն ուրախ արտահայտության մասին, որը մենք տեսնում ենք նրա (Մելանյա Թրամփի. խմբ) դեմքին ամեն անգամ, երբ նրանք միասին են», – բացատրել է Քիմելը երեկվա իր հումորային շոուի ժամանակ:
Հիշեցնենք` անցյալ տարվա սեպտեմբերին «Disney»-ին պատկանող ABC հեռուստաալիքը հայտարարեց, որ հեռուստահաղորդավար Քիմելին անորոշ ժամանակով հեռացնում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի մահվան կապակցությամբ Թրամփի արձագանքի մասին կատակից հետո: Սպիտակ տունը ողջունեց որոշումը՝ շոումենին անվանելով «հիվանդ այլասերված», իսկ Թրամփը սոցցանցում գրեց, որ դա հիանալի նորություն է Ամերիկայի համար՝ հավելելով, որ Քիմելը տաղանդ չունի։ Ավելի ուշ «Disney» ընկերությունը հայտարարեց Քիմելի շոուի վերսկսման մասին։