Իրանն արգելել է պողպատի արտադրանքի արտահանումը

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է պողպատաձուլական արդյունաբերության օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով հասցված վնասի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իրանի մաքսային ծառայությունն արգելել է պողպատի արտադրանքի արտահանումը, հրահանգն ուղարկվել է պատկան կառույցներին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանական «Etemad» թերթը հաղորդում է, որ Իրանին հասցված հարվածների հետևանքով պողպատի արտադրության հզորությունների մոտ 30%-ը վնասվել և շարքից դուրս է եկել:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Իրանը պողպատի արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը. անցած տարի երկրում արտադրվել է 32 մլն տոննա պողպատ: Սակայն ամերիկա-իսրայելական հարվածներն Իրանի խոշոր արդյունաբերական օբյեկտներին լուրջ վնաս են հասցրել նաև մետալուրգիական ձեռնարկություններին՝ «Foolad Mobarakeh Esfahan»-ին և «Foolad Khuzestan»-ին:

Պողպատի համաշխարհային ասոցիացիայի (WSA) տվյալներով՝ միայն մարտ ամսվա ընթացքում Մերձավոր Արևելքում մետաղի արտադրության ցուցանիշը նվազել է 33,5 %-ով կամ մինչև 3,5 մլն տոննայով:

Leave a comment