Մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան կտրամադրվի կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին

Մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան կտրամադրվի կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին։Նախարարությունից հայտնում են, որ համապատասխան կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման նպատակով։Ծրագրի նպատակն է արագ արձագանքել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կացարանի կարիք ունեցող ընտանիքների խնդիրներին։Նախագծով նախատեսվում է ժամանակավոր կացարան տրամադրել սոցիալապես անապահով, սեփական բնակելի տարածք չունեցող կամ բնակության համար ոչ պիտանի պայմաններում ապրող անձանց։Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես արագ հավաքվող և տեղափոխելի ժամանակավոր բնակարան։Բացի այդ, սահմանվելու են շահառուների ընտրության չափանիշները, դիմումների ընդունման և գնահատման միասնական համակարգը, ինչպես նաև տրամադրման ընթացակարգը և ժամկետները։

Նախարարության գնահատմամբ՝ այս լուծումը հնարավորություն կտա հրատապ իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։

Կարդալ ավելին

Leave a comment