https://arm.sputniknews.ru/20260428/benzini-ev-dizvareliqi-gnatshn-uni-tntesakan-himq-mph-khvosnaky-shukaji-zargacumneri-masin-101505076.html
Բենզինի և դիզվառելիքի գնաճն ունի տնտեսական հիմք. ՄՊՀ խոսնակը` շուկայի զարգացումների մասին
Բենզինի և դիզվառելիքի գնաճն ունի տնտեսական հիմք. ՄՊՀ խոսնակը` շուկայի զարգացումների մասին
Sputnik Արմենիա
Ապրիլին բենզինի գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գնաճը։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T17:44+0400
2026-04-28T17:44+0400
2026-04-28T17:44+0400
բենզին
գնաճ
դիզվառելիք
հայաստան
մրցակցության պաշտպանության հանձնաժողով
հեղուկ գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24063638_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a7c7f5f24ddd3ca11f17c80c9bc3284.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետևում է բենզինի և դիզելային վառելիքի շուկաների զարգացումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։Նրա խոսքով՝ հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի և դիզելային վառելիքի, բայց ոչ հեղուկ գազի գները, քանի որ հեղուկ գազի շուկան համարվում է մրցակցային՝ կա ավելի քան 180 խաղացող, որոնցից ամենախոշորի մասնաբաժինը 9%-ը չի գերազանցում։Ինչ վերաբերում է բենզինին, ապրիլին գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գների աճը, ինչը հաստատվել է։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փաստացի ընդունել էր հեղուկ գազի մասնակի պակասը` բացատրելով, որ շուկայում առկա դժվարությունները պայմանավորված են հիմնականում լոգիստիկ խնդիրներով։ Էկոնոմիկայի նախարարությունը քաղաքացիներին կոչ էր արել չտրվել խուճապային գնումների և առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24063638_138:0:1562:1068_1920x0_80_0_0_fc398e7fbb6f44b90fdbf7301cc10f52.jpg.webp
բենզին, գնաճ, դիզվառելիք, հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, հեղուկ գազ
բենզին, գնաճ, դիզվառելիք, հայաստան, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, հեղուկ գազ
Ապրիլին բենզինի գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գնաճը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի և դիզելային վառելիքի, բայց ոչ հեղուկ գազի գները, քանի որ հեղուկ գազի շուկան համարվում է մրցակցային՝ կա ավելի քան 180 խաղացող, որոնցից ամենախոշորի մասնաբաժինը 9%-ը չի գերազանցում։
Ինչ վերաբերում է բենզինին, ապրիլին գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գների աճը, ինչը հաստատվել է։
«Հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է կատարել և համոզվել, որ ընկերությունները գնի բարձրացման հարցում ունեն տնտեսական հիմք։ Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, դա կարճաժամկետ գործընթաց չէ, տևում է մոտ մեկ ամիս, և մենք հետևում ենք շուկայի զարգացումներին», – ասաց Սմբատյանը։