Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հաղորդագրություն է տարածել «խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին պատմական առաջընթացի» մասին:
Հաղորդագրության մեջ ասված է
«Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձեւավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման եւ տարածաշրջանային կայունության ապահովման կարեւոր քայլ է։
Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»: