Լուրեր |
Նման զարգացումների հիմքերը դրվել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ։
Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման շրջանակում ձևավորվել է Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։
«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»,- նշված է հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչության գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային տրանսպորտային կապի վերականգնումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և կայունության ամրապնդման համար։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նման զարգացումների հիմքերը դրվել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում։
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է երկու երկրների միջև երկար տարիներ փակված տնտեսական և հասարակական կապերի վերականգնմանն ուղղված գործնական քայլերը։