Ֆրանսիացի տղամարդը թանգարանից գողացած մետաղադրամները վաճառել է Մոսկվայում

Ֆրանսիացի տղամարդը թանգարանից գողացած մետաղադրամները վաճառել է Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության, ԱԴԾ-ի և ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու, որը Սեն Ռեմի պետական թանգարանից գողացած ոսկե մետաղադրամների հավաքածուն վաճառել է Մոսկվայում։Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գողացված հավաքածուի արժեքը գերազանցում է 53 միլիոն ռուբլին։Իրավապահների տվյալներով՝ 29-ամյա Անտոնի Կաստելեյնը աշխատել է թանգարանում և, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, գաղտնի դուրս է բերել մի շարք ցուցանմուշներ։Գողացված նմուշների թվում եղել են Հռոմեական կայսրության և Նապոլեոն III-ի ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամներ։Քննությամբ պարզվել է, որ նա 2023-2024 թվականներին մի քանի անգամ այցելել է Մոսկվա՝ գողացված արժեքները վաճառելու նպատակով։Մաքսային հսկողությունը շրջանցելու համար տղամարդը մետաղադրամները թաքցրել է դրամապանակի մանրադրամի բաժնում՝ խառնելով դրանք եվրոցենտների հետ։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մշակութային արժեքների խոշոր չափերով մաքսանենգության հոդվածով։ Նշված հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում կամ մինչև 1 միլիոն ռուբլու տուգանք։

Քննությունը շարունակվում է։

Կարդալ ավելին

Leave a comment