Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
«Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2025թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում եւ Գյումրի քաղաքում՝ անցկացվել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: