Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7–ի

Բաժանորդագրվել

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Մոսկվայի հյուսիսում տեղի ունեցած հրդեհի հետևանքովզոհվել է 7, տուժել 12 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հրշեջները փրկել են 31 մարդու, տուժել է 12 քաղաքացի։

Այսօր առավոտյան ԱԻՆ-ից հայտնել են 2-րդ Ամբուլատորնայա անցման 14 հասցեի թիվ 1 շինությունում բռնկված հրդեհի մասին: Նախարարությունը հայտնել էր, որ «տեղում նկատվում է խիտ ծուխ և բարձր ջերմություն»: Ադմինիստրացիայի խոսքով՝ շենքում կարող էր գտնվել ավելի քան 200 մարդ։

Հարուցվել է քրեական գործ՝ շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Leave a comment