Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում

Բաժանորդագրվել

Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և համակարգումն ուժեղացնելու նպատակով:

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ ընդլայնելով համագործակցությունն ու ամրապնդելով փոխգործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական հարցերում:

Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները

Leave a comment