Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։ Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Leave a comment