ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնին այսօր ընդունել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Քննարկվել են ավելի քան €1,4 մլրդ արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին €118 մլն արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաեւ 2020-ին:
Տիգրան Ավինյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87%:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ այսօր ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
Հանդիպման արդյունքում ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը՝ €21 146 263 ընդհանուր արժեքով: