Հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում, ինչը հոբելյանն ըստ արժանվույն ներկայացնելու հնարավորություն է։
«Հանրապետության հրապարակի կառուցման մեկդարյա պատմությունը պետք է ներկայացնել եւ նշանավորել ոչ միայն որպես ճարտարապետական արժեք, այլեւ որպես պետական կարեւոր խորհրդանիշ»,- ասել է նա։
Հանձնաժողովի նիստում առաջարկվել է, ըստ նախկին փորձի, տարածել բաց հրավեր տարբեր առաջարկների հավաքագրման համար՝ գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու նպատակով։ Բացի բովանդակային եւ մասնագիտական կառույցներից՝ նախարարը կարեւորել է նաեւ դպրոցների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ հոբելյանները պետք է դառնան հանրային կյանքի մաս։
Առաջարկվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի եւ Ա. Ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական միջոցառումներում որպես կարեւոր բաղադրիչ ընդգծել ՀՀ անկախության 35-ամյակի շեշտադրումը։
Նշվելու է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի եւ Ալեքսանդր Սպենդիարյան անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների պետական միջոցառումների ծրագրերը համակարգող հոբելյանական հանձնաժողով։