ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը

Քաղաքականություն

27.04.2026 | 22:46

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը, քննարկել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment