Քննարկվել են նաև ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցության տարբեր ուղղությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է APA-ն:  

Նշվում է, որ գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է, և կարևոր է այն առավել ընդլայնելը։

Իր հերթին Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը կարևորել է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման նպատակով փոխադարձ այցելությունների շարունակականությունը։

Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցության տարբեր ուղղություններ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Leave a comment