Վենսը կասկածի տակ է դնում Պենտագոնի պաշտոնական տվյալները․ The Atlantic

Ամերիկյան The Atlantic պարբերականի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսը փակ քննարկումների ընթացքում կասկած է հայտնել, թե ինչպես է Պենտագոնը ներկայացնում Իրանում ընթացող պատերազմը։ Մասնավորապես, նա հարցականի տակ է դրել այն պնդումները, ըստ որոնց՝ ամերիկյան զինամթերքի պաշարները շարունակում են մնալ բավարար մակարդակի վրա։

Վենսը մտահոգված է, որ առանցքային նշանակություն ունեցող զինամթերքի պաշարները կարող են արագ սպառվել, ինչը կթուլացնի ԱՄՆ-ի պատրաստվածությունը այլ հնարավոր հակամարտությունների դեպքում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է առավել ճշգրիտ և իրատեսական գնահատում ներկայիս ռազմական ռեսուրսների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Փիտ Հեգսեթը և բարձրաստիճան զինվորականները պնդում են, որ զինամթերքի պաշարները «բավարար են», իսկ ռազմական գործողությունները՝ բավականին հաջող ընթացքի մեջ։ Սակայն ներքին գնահատականները ցույց են տալիս, որ Իրանն շարունակում է պահպանել իր ռազմական ներուժի զգալի մասը, մինչդեռ ԱՄՆ զինված ուժերը արդեն օգտագործել են կարևոր նշանակություն ունեցող զինատեսակների զգալի բաժին։

Չնայած Վենսը բացահայտորեն չի մեղադրել Պենտագոնի ղեկավարությանը նախագահին մոլորեցնելու մեջ, նա շարունակում է պնդել, որ անհրաժեշտ են ավելի ճշգրիտ և թափանցիկ գնահատականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment