https://arm.sputniknews.ru/20260427/irani-zhvoghvovurdy-dimadrel-e-amn-in-ev-kkarvoghana-dimanal-araghchin-putini-het-handipmany-101462561.html
Իրանի ժողովուրդը դիմադրել է ԱՄՆ-ին և կկարողանա դիմանալ. Արաղչին՝ Պուտինի հետ հանդիպմանը
Իրանի ժողովուրդը դիմադրել է ԱՄՆ-ին և կկարողանա դիմանալ. Արաղչին՝ Պուտինի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգում ընթանում են Իրանի ԱԳ նախարարի բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T17:32+0400
2026-04-27T17:32+0400
2026-04-27T17:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532655_0:84:3072:1812_1920x0_80_0_0_2c97591ef459ffc6c2556bb9e3eac27c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանի ժողովուրդն իր արիությամբ կարողացել է դիմադրել ԱՄՆ-ի ագրեսիային և կկարողանա էլի դիմանալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։Սանկտ Պետերբուրգում այսօր ընթանում են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Նա հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են փոխանցել իրենց լավագույն մաղթանքները:Իրանցի նախարարի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և շարունակելու են ամրապնդվել:«Իրան–Ռուսաստան հարաբերությունները մեզ համար ռազմավարական գործընկերություն են` ամենաբարձր մակարդակով: Հենց այս ճանապարհով էլ մենք շարունակելու ենք առաջ շարժվել», – ասել է Արաղչին:Ապրիլի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սկսել է միջազգային գործողումներ։ Նախարարն այցելել է Պակիստան, որը միջնորդի դեր է կատարում Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում։ Ապրիլի 25-ին Արաղչին մեկնել է Օման, այնտեղից վերադարձել Իսլամաբադ, իսկ այնուհետև թռել Սանկտ Պետերբուրգ։Իրանցի նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանում ծրագրում է քննարկել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Թեհրանի և Մոսկվայի ջանքերի համակարգումը՝ ճգնաժամի լուծման նպատակով։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532655_122:0:2851:2047_1920x0_80_0_0_8aca689c536aaf0d6392ca5d7495599e.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
Սանկտ Պետերբուրգում ընթանում են Իրանի ԱԳ նախարարի բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանի ժողովուրդն իր արիությամբ կարողացել է դիմադրել ԱՄՆ-ի ագրեսիային և կկարողանա էլի դիմանալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Սանկտ Պետերբուրգում այսօր ընթանում են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ողջ աշխարհին ապացուցվեց այն փաստը, որ իրանցի ժողովուրդն իր արիությամբ կարողացել է դիմադրել ամերիկյան հարձակումներին, ամերիկյան ագրեսիային և կկարողանա դիմանալ ու հաղթահարել ժամանակի այս հատվածը», – Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Արաղչին։
Նա հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին են փոխանցել իրենց լավագույն մաղթանքները:
Իրանցի նախարարի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և շարունակելու են ամրապնդվել:
«Իրան–Ռուսաստան հարաբերությունները մեզ համար ռազմավարական գործընկերություն են` ամենաբարձր մակարդակով: Հենց այս ճանապարհով էլ մենք շարունակելու ենք առաջ շարժվել», – ասել է Արաղչին:
Ապրիլի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սկսել է միջազգային գործողումներ։ Նախարարն այցելել է Պակիստան, որը միջնորդի դեր է կատարում Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում։ Ապրիլի 25-ին Արաղչին մեկնել է Օման, այնտեղից վերադարձել Իսլամաբադ, իսկ այնուհետև թռել Սանկտ Պետերբուրգ։
Իրանցի նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանում ծրագրում է քննարկել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Թեհրանի և Մոսկվայի ջանքերի համակարգումը՝ ճգնաժամի լուծման նպատակով։