Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Մոսկվայում և Մոսկվայի մարզում առատ ձյան, մերկասառույցի և ուժեղ քամու պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։Ձնաբքի հետևանքով տապալվել են բազմաթիվ ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։Վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է շուրջ 50 չվերթ։Բացի այդ, Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում կշարունակվեն ձյունն ու ձնախառն անձրևը։Մինչև կեսգիշեր սպասվում է մինչև 10 մմ տեղում։

Եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը կպահպանվի մինչև ապրիլի 28-ի ժամը 03:00-ն։

Կարդալ ավելին

Leave a comment