10 հոգով մնացած ՊՍԺ-ն կարողացել է հաղթանակ կորզել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն բարդ խաղում արտագնա հաղթանակ է տարել «Ստրասբուրգի» նկատմամբ (2-1):
74-րդ րոպեին, 1-1 հաշվի ժամանակ, փարիզցիները մնացել են 10 հոգով, երբ VAR-ի միջամտությունից հետո Աշրաֆ Հակիմին կոմպիտ խախտման համար հեռացվել է դաշտից:
Չնայած քանակական անհավասարությանը, 81-րդ րոպեին Նունու Մենդեշը, օգտագործելով Զաիր-Էմերիի փոխանցումը, խփել է հաղթական գոլը:
Այսպիսով Լուիս Էնրիկի թիմը միավոների քանակը հասցրել 48-ի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։