Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու

Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Միլանում և կազմել էր 273,5 մետր, սակայն այս անգամ այն զգալիորեն գերազանցվել է։Գինեսի ռեկորդների գրքի կանոնների համաձայն՝ աղանդերը պատրաստվել և հավաքվել է հենց տեղում։Տիրամիսուի պատրաստման համար օգտագործվել է 50 հազար «սավոյարդի» թխվածքաբլիթ և ավելի քան 3000 ձու։Արդյունքում սահմանվել է նոր ռեկորդ՝ 440,6 մետր երկարությամբ։Ռեկորդի նախաձեռնող Միրկո Ռիչին նշել է, որ նախկինում ևս ռեկորդ է սահմանել, սակայն այն հետագայում գերազանցվել էր։Նրա խոսքով՝ տիրամիսուն Իտալիայի ամենահայտնի «արտահանումներից» է, և այս փորձը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայում՝ որպես շնորհակալություն երկրի նկատմամբ։Խոհարար Կարմելո Կարնեվալեն նշել է, որ ռեկորդը հաստատելու համար տիրամիսուն պետք է ունենար առնվազն 8 սմ բարձրություն և 15 սմ լայնություն։

Նրա խոսքով՝ լավ տիրամիսուի գաղտնիքը որակյալ սուրճն է, պինդ կրեմն ու «մեծ սերը»։

Կարդալ ավելին

Leave a comment