Մոսսադ-ն ու ԿՀՎ-ն միջամտում են Իրանում բողոքի ցույցերին՝ կրկնելու շահ Փահլավիի իշխանության գալու սցենարը

Իսրայելի «Մոսսադ» հետախուզական ծառայությունըև Միացյալ ՆահանգներիԿենտրոնական հետախուզական վարչությունըմիջամտում են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ կրկնելուշահ Մոհամմադ Ռեզա Փահլավիիիշխանության գալու՝ 1953 թվականի սցենարը, ասել է Սերբիայի նախագահ ԱլեքսանդրՎուչիչը։


«Ես խորհուրդ եմ տալիս մարդկանց կարդալ «Այաքս» գործողությունն ու«Շահի բոլոր մարդիկ» գրքերը: Այս աղբյուրները նկարագրում են 1953 թվականի գործողությունը, երբ [Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին] իշխանության եկավ: Նշենք, որ նույնիսկ այսօր «Մոսսադը» և ԿՀՎ-ն գործողություններ են իրականացնում նմանատիպ սցենարով՝ 73 տարի անց»,- ասել էՎուչիչը «Ami G»շոուի եթերում։


«Այստեղ նույնպես նրանք հույս ունեին, որ 25 տարի անց կարող են կրկնել հոկտեմբերի 5-ի [2000 թվականի, նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի տապալումը] իրադարձությունները», – բացատրել է Սերբիայի նախագահը:





Leave a comment