Սեն-Դենիի մենեջերը տարօրինակ պայման է դրել Արման Ծառուկյանի առջև

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Բենուա Սեն-Դենիի մենեջեր Գիյոմ Պելտիեն խոսել է իր սանի և դիվիզիոնի 2-րդ համար Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի մասին՝ սարկազմով ներկայացնելով իրենց «պայմանները»։

«Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա մենք նրա հետ կմենամարտենք միայն մեկ դեպքում. եթե նրա հայրը գնի իմ և Բենուայի տները՝ կրկնակի թանկ գնով։ Չէ՞ որ այդ փոքրիկը շատ է սիրում գնումներ կատարել։

Ընդհանուր առմամբ, նրա հետ գործ բռնելը ռիսկային է։ Խնդիրը նրա մակարդակը չէ։ Պարզապես, եթե Արմանը մենամարտի նախօրեին որոշի աղմուկ բարձրացնել (օրինակ՝ Նինա Դրամայի հետ կապված պատմությունները), մենամարտի չեղարկման լուրջ ռիսկեր կառաջանան։ Իսկ մենք չենք ցանկանում զուր ժամանակ վատնել նախապատրաստության վրա», — Պելտիեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Leave a comment